երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դպրոցներում պետական օրհներգի 6 տարբեր վարկած ենք լսել՝ 6 տարբեր արագությամբ․ Փաշինյան

Դպրոցներում պետական օրհներգի 6 տարբեր վարկած ենք լսել՝ 6 տարբեր արագությամբ․ Փաշինյան

Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց իր այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ պետական օրհներգի կատարման չափանիշներին։

«Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ, վեց տարբեր տեքստի տնային բաժանում: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով», - նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ պետական օրգներգը պետք է շատ հաճախ հնչի դպրոցներում։

  • Կիսվել: