չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Դոմուս» խանութի բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ ջրցան մեքենաներ են հատկացվել. Կոստանյան

«Դոմուս» խանութի բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ ջրցան մեքենաներ են հատկացվել. Կոստանյան

«Դոմուս» խանութի բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
 

«Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա»,-գրել է Կոստանյանը։

  • Կիսվել: