Դիմակների գները սրընթաց անկում են ապրում. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում լավ լուր հայտնեց. ՛՛Դիմակների գները սրընթաց անկում են ապրում՛՛,-ասաց նա:
Նախարարը նաեւ նշեց. ՛՛Մեր ներկրողներն ասում են, որ մոտակա մեկ ամսում դիմակների գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին: Այսինքն՝ կլինեն տասնյակ դրամների շրջանակներում՛՛:


