երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դիմակավորված և զինված հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստ»-ի բաժանմունքը

Դիմակավորված և զինված հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստ»-ի բաժանմունքը

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՜ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը հայտնում է, որ ատրճանակով զինված ստահակը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք, ժողովրդի լեզվով ասած՝ «մատ են արել» ստահակին, ով իր սև գործը կիսատ թողնելով դիմել է փախուստի:

Ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն  պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, սակայն  նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: