ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դիմակավորված անձիք անհայտ ուղղությամբ են տարել Սայաթ Շիրինյանին

Դիմակավորված անձիք անհայտ ուղղությամբ են տարել Սայաթ Շիրինյանին

Փաստաբան Բենիկ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմակավորված անձանց կողմից բերման է ենթարկվել Սայաթ Շիրնյանը․

"Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրնյանը։
 
Պարոն Շիրինյանի գտնվելու վայրի մասին մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեմ"։
 

Հիշեցնենք, որ Շիրիյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

  • Կիսվել: