երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դիլիջանի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունն ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Դիլիջանի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունն ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից գողություն են արել։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց՝ փետրվարի 3-ից 4-ը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և գողացել երկու նոթբուք, էլեկտրական թեյնիկ, լուսանկարչական ապարատ՝ պատճառելով ընդհանուր 1.000.000 դրամի նյութական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեց: Ինչպես օպերատիվ հարցումների, այնպես էլ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը կատարել է տուժողի 22-ամյա հարևանը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 5-ին ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը, որը երիտասարդը թաքցրել էր իրենց տանը հարակից կիսակառույց շինությունում։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: