Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում․ օգնել են փրկարարները
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16։50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1973 թ.) արգելափակվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում և չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, որը շարունակել է ընթացքը։