շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիլիջանի անտառում մոլորված բելգիացին գտնվել է

Դիլիջանի անտառում մոլորված բելգիացին գտնվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 25-ին, ժամը 14:02-ին քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված՝ 1994 թ.):

 

  • Կիսվել: