երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեպի Լարս թունելով երթևեկությունը մեկ օրով կդադարեցվի

Դեպի Լարս թունելով երթևեկությունը մեկ օրով կդադարեցվի

Տրանսպորտային բոլոր միջոցների երթևեկությունը Վերին Լարսի ճանապարհին (ռուս–վրացական սահման) գտնվող Դևդորակի թունելով կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Թունելը գտնվում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակություն ունեցող ճանապարհի 132-135 կմ-ի վրա։

Նշվում է, որ արգելքը կգործի դեկտեմբերի 20-ի ժամը 00:00–ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 00:00–ն։Սահմանափակող միջոցը պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով։ Թունելի փակ լինելու ընթացքում տրանսպորտային միջոցները կուղղորդվեն դեպի շրջանցիկ ճանապարհ։

Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի երկարությունը 2 կմ է։ Երթևեկելի հատվածի լայնությունը` 8.5 մետր։ Թունելի շինարարությունն ավարտվել է 2018 թվականին, այն գտնվում է Դարիալի և Դևդորակի կիրճերի սահմանին։ Այս հատվածն ամենավտանգավորն է վրաց–ռուսական սահմանի ճանապարհին։

  • Կիսվել: