չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեկտեմբերի 1-10-ը ԱՄՆ-ում կկայանա երկրորդ հայ-ամերիկյան բիզնես-փառատոնը` գործարարների գրանցումը սկսված է

Դեկտեմբերի 1-10-ը ԱՄՆ-ում կկայանա երկրորդ հայ-ամերիկյան բիզնես-փառատոնը` գործարարների գրանցումը սկսված է

Օգոստոսի 4-ին «Անի Գռանդ հոտելում» կկայանա հայ-ամերիկյան երկրորդ բիզնես-փառատոնի շնորհանդեսը: Բուն փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 1-10-ը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: Փառատոնի առաջին երկու օրը տեղի կունենա հայկական արտադրանքների ցուցահանդես-վաճառք, ապա հայ-ամերիկյան բիզնես-ֆորում, հայ և ամերիկացի գործարարների երկկողմ հանդիպումներ, փառատոնը կամփոփվի բարեգործական ընթրիքով, որի հասույթը կուղղվի պատերազմից տուժած արցախահայերի սոցիակալ ծրագրերին:

Ըստ փառատոնի կազմակերպիչների` ի դեմս «Միջազգային գործարար կապերի աջակցության կենտրոնի», ծրագիրը միտված է աջակցել հայ գործարարներին ԱՄՆ-ում բիզնես գործընկերներ ձեռքբերելու և ամերիկյան շուկա դուրս գալու հարցում:

Փառատոնի կազմակերպիչները քայլեր են ձեռնարկում միջոցառմանը նաև արցախցի գործարարներին ներգրավելու ուղղությամբ: Այս պահին այդ նպատակով բանակցություններ են տարվում ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Ծրագրի շնորհանդեսին մասնակցելու, ինչպես նաև հետագայում ԱՄՆ-ում բիզնես-փառատոնին մասնակցելու համար գործարարները կարող են կազմակերպիչների հետ կապ հաստատել հետևյալ հասցեով` [email protected].

Հիշեցնենք, որ հայ-ամերիկյան առաջին բիզնես-փառատոնը տեղի ունեցավ այս տարվա մայիս ամսին և դրա արդյունքներով արդեն իսկ ստեղծված է էլեկտրոնային հարթակ, որտեղ ներկայացված են փառատոնի մասնակից գործարարները, իսկ միջոցառման արդյունքներով արդեն իսկ ամերիկյան կողմի հետ կան կնքված պայմանագրեր:

 

  • Կիսվել: