չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Դավթաշենում խոտածածկույթ է այրվում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դավթաշենում խոտածածկույթ է այրվում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 29-ին՝ ժամը 12։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկույթ։

  • Կիսվել: