շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

Դավթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնություն։

Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

  • Կիսվել: