շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Դավիթ Խուդաթյանը ներկա է եղել ՃՇՀԱՀ-ի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը

Դավիթ Խուդաթյանը ներկա է եղել ՃՇՀԱՀ-ի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ ներկա է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին ասված է ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Այս տարի համալսարանն ավարտեց շուրջ 760 ուսանող:

Իր ելույթում նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել մասնագիտական ու անձնական վերելքներ՝ խաղաղ ու ստեղծագործ միջավայրում:

Որպես նաև շինարարական ոլորտն ընդգրկող նախարարության ղեկավար՝ Խուդաթյանը ցանկություն է հայտնել այսօրվա շրջանավարտների հետ հնարավորինս արագ դառնալ գործընկերներ՝ միասին նախագծել ու կառուցել ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ և հանրային այլ նշանակության ենթակառուցվածքներ։

Միջոցառմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը»,-ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: