կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18-19-ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Համաժողովի շրջանակում բազմակողմ հանդիպումներից բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։
 
Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: