հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դավիթ Բեկ գյուղում 11 կասետային չպայթած ենթազինամթերք է հայտնաբերվել

Դավիթ Բեկ գյուղում 11 կասետային չպայթած ենթազինամթերք է հայտնաբերվել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

Մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է: Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: