ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ընդունելության քննությունների ցանկը. իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ընդունելության քննությունների ցանկը. իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ընդունելության քննությունների ցանկը՝ գրեթե նույնությամբ կրկնելով այն, ինչն արձանագրել էի մեկ տարի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

«Այժմ իրենց նախընտրած մասնագիտություններով չընդունված բոլոր դիմորդները պատճառված վնասի հատուցման իրավունք են ստանում:

Երբ բարձրագույն կրթության ոլորտի բարձրագույն պատասխանատուներն ամիսներ շարունակ կոնկրետ անձանց շահերն սպասարկող սերիական ապօրինություններ անելով էին գերբեռնված և դրա հետևանքով կատարելապես անտեսել էին ոլորտի կարևորագույն խնդիրները, հետևանքը սա պիտի լիներ:

Իսկ թե արդյոք բազմաթիվ ապացուցված վնասներ հասցրած սերիական ապօրինությունների հեղինակները պետք է պարզապես ազատվեն պաշտոնից կամ մեկ այլ պաշտոնի տեղափոխվեն, նույնիսկ ներողություն չխնդրեն արածների համար, և դրանով հարցը լուծված համարվի, կարծում եմ՝ խորհելու լրջագույն թեմա է հետպատերազմյան կառավարության համար»,- գրել է Հայրապետյանը:


  • Կիսվել: