չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատապարտյալների շրջանում կազմակերպվել է սպորտային միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա

Դատապարտյալների շրջանում կազմակերպվել է սպորտային միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջ ապրելակերպին և վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում շարունակվում են կազմակերպվել տարբեր ձևաչափերի միջոցառումներ, տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության մամուլի հաղորդագրությունից։

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ դատապարտյալների շրջանում կազմակերպվել է սպորտային միջոցառում՝ ձգում պտտաձողի վրա, որին մասնակցել է 26 դատապարտյալ։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպվել է շաշկու մրցաշար 16 դատապարտյալի մասնակցությամբ։ Առաջին 3 հորիզոնականներն զբաղեցրած դատապարտյալները հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։

 

  • Կիսվել: