ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ․ վարչապետի կոչը

Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ․ վարչապետի կոչը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների կոչ է անում դառնալ հակահամաճարակային շարժման ակտիվիստ և քաղաքացիներին ամենուր հորդորել պահպանել  պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:

Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվուիմ բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- գրել է վարչապետն ու լուսանկար հրապարակել։

  • Կիսվել: