երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է սուրբծննդյան պատարագ

Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է սուրբծննդյան պատարագ

Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբծննդյան պատարագ է տեղի ունեցել, որը գլխավորել է միտրոպոլիտ Արմաշ Նալբանդյանը, տեղեկացնում է SANA-ն:

Նալբանդյանն ընթերցել է Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը:

«Միտրոպոլիտը դատապարտել է ահաբեկչական պատերազմը Սիրիայում, որը միշտ կլինի փարոս ժողովուրդների համար՝ եղբայրության ոգին խթանելու համար, նշելով, որ սիրիացի ժողովրդի գիտակցությունը եղել է եւ կա գլխավոր երաշխավորը ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի հասնելու ճանապարհին»,- նշում է գործակալությունը: 

  • Կիսվել: