ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դա զազրախոսություն է․ Գիլոյանը՝ Հայաստանին 300 հազար եվրո տուգանելու խոսակցությունների մասին

Դա զազրախոսություն է․ Գիլոյանը՝ Հայաստանին 300 հազար եվրո տուգանելու խոսակցությունների մասին

«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով ՀՀ-ն որևէ ֆինանսական տույժի չի ենթարկվել»։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Ֆինանսական որևէ տույժի մասին խոսք չկա։ Դա զազրախոսություն է»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։

Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ-ն տեղի ունեցած միջադեպի պատճառով տուգանվել է 300 հազար եվրոյի չափով։

  • Կիսվել: