հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Դա նույնիսկ մեզ համար նորություն էր․ ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

Դա նույնիսկ մեզ համար նորություն էր․ ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության մասին տարածված լուրերին.

«Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Ինչ վերաբերում է նրա ձերբակալությանը, ապա դա նույնիսկ մեզ համար նորություն էր։ Մինչև մենք կմտածեինք, թե ինչպե՞ս արձագանքել, Ինտերպոլը շատ շուտ  հանել էր նրա նկատմամբ հետախուզումը։ Բայց պարզվում է, որ համացանցում Ինտերպոլից ավելի ազդեցիկ կառույց կա՝ ֆեյսբուքյան «հետաքննությունների ազգային բյուրոն», որը գործում է առանց արձակուրդների, աշխատավարձի և փաստերի։

Մենք շարունակում ենք հետևել այս անհավանական զարգացումներին, և, եթե այս տեմպերով շարունակվի, շուտով ստիպված ենք լինելու թողարկել վեպեր, գրել սցենարներ, նկարահանել ֆիլմեր, բացել առանձին սերիալ, իսկ ամենակարևորը՝ «Օսկար» պահանջել՝ «Լավագույն սոցիալական մեդիա դետեկտիվ սերիալ» անվանակարգում»։

  • Կիսվել: