շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում

Մայիսի 18-ին Կոտայքի մարզի «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում անցկացվել է «Օդային հարձակման դեպքում վարվելակերպի կանոնները և հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպումը, իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել Փրկարար ծառայության և «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի համատեղ գործողություններն օդային հարձակման դեպքում, ինչպես նաև ամրապնդել անձնակազմի հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման ունակությունները:

Ուսումնավարժության ընթացքին հետևում էին ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը, Կոտայքի փոխմարզպետ Հ․Մկրտչյանը, ոստիկանության ՊՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա․Սահակյանը, ինչպես նաև՝ «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Խաչատրյանի գլխավորությամբ:

Ներկա էին նաև ՓԾ կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Վարժանքին ներգրավված էին ՓԾ բժշկական ապահովման վարչության, Կոտայքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները, ինչպես նաև շտապօգնության և պարեկային ծառայության աշխատակիցները։
Ըստ վարժանքի սցենարի՝ հակառակորդը մի քանի ուղղություններով անցել էր օդային հարձակման, օդային ուժերը ներթափանցել էին ՀՀ Կոտայքի մարզ:
Վարժանքն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում «Օդային տագնապ» ազդանշանի միջոցով իրականացվեց ազդարարում, որից հետո գործող պլանների համաձայն իրականացվեցին պատսպարման գործողություններ:

Երկրորդ փուլում, համաձայն սցենարի, հակառակորդի գործողությունների հետևանքով «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում հրդեհ էր բռնկվել. բլոկային մասի կաթսատուրբինային արտադրամասում տեղի էր ունեցել շինության մասնակի փլուզում։

«Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի հրշեջ-փրկարարական ջոկատի և տեղի կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման և փրկարարական միջոցառումներ:
Դեպքի վայր ժամանած ՓԾ ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն, մարտական բացազատում և հողանցում: Գործարկվեցին նաև տարծաքում առկա հրշեջ-հիդրանտները։
Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ստեղծվեց օպերատիվ կառավարման շտաբ, որում ընդգրկված էր նաև «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը: Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև պայմանական տուժածների տարհանման և առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ:

Ավարտին ՓԾ տնօրենի տեղակալներն ամփոփեցին արդյունքները, մատնանշեցին ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար։

  • Կիսվել: