ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«COVID-19-ը մարդասպան չէ». Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են

«COVID-19-ը մարդասպան չէ». Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են

Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայում զգալիորեն բարելավվել է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը: Այս մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին, գրում jnews.ge-ն։

«Այսօր մենք բոլորս ուրախ ենք, մեր ողջ կլինիկան: Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը», – ասել է նա հիվանդներից մեկի մասին, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դրական դինամիկա է նկատվում կորոնավիրուսով վարակված ավելի ծանր երեք հիվանդների մոտ: Օրինակ՝ արդեն վաղը բժիշկները կարող են մի քանի օր առաջ ծանր վիճակում գտնվող կնոջը դուրս գրել կլինիկայից: 80-ամյա կնոջ, ինչպես նաև հղի պացիենտի առողջական վիճակը բարելավվել է:

«COVID-19-ը մարդասպան չէ», – հայտարարել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի ղեկավարը:

  • Կիսվել: