ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Չենք կարող մի ամբողջ սեզոն դպրոցները փակենք շնչառական վարակների պատճառով, բացակաների հարցը կքննարկվի. Ավանեսյան

Չենք կարող մի ամբողջ սեզոն դպրոցները փակենք շնչառական վարակների պատճառով, բացակաների հարցը կքննարկվի. Ավանեսյան

Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակ՝ ամբուլատորիաներ և պոլիկլինիկաներին դիմելության, թե՛ հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում, վերակենդանացման բաժանմունքներում, բոլոր ախտորոշումներով պացիենտների մասով, և ըստ էության մենք ունենք հստակ ուղեցույցեր, որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների՝ զսպելու վարակի բռնկումները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սուր շնչառական վարակներով պայմանավորված այսօր դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք տեսնում է:

«Սուր շնչական վարակներն ակտիվանում են նոյեմբերից մինչև մարտ ամիսը, սա նշանակում է, որ ամբողջ կրթական մի սեզոն պետք է բաց թողնենք ամեն տարի, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա անհնար է, դա արդյունավետ չէ և ցանկացած միջոցառում պետք է խելամիտ օգտագործվի, որպեսզի արդյունքը մենք ունենանք։

Մենք ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով, եթե տվյալ դպրոցում բացակայությունների թիվը 25%-ից աճել է, ելնելով երեխաների հիվանդացությունից, տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար դասապրոցեսի՝ համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ։ Եթե մեր մոնիտորինգը, եթե մեզ հուշի, որ կարիքը կա լրացուցիչ այս միջոցառումները իրականացնելու, մենք դրանք կանենք։ Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել»,- հայտարարեց Ավանեսյանը՝ հավելելով, որ վերջին երեք օրվա ընթացքում որոշակի արդեն նվազման տենդենց են նկատում:

Անդրադառնալով նրան, որ երբեմն բժիշկի թուղթը չի անցնում դպրոցներում և բացակայությունների հետ կապված խնդիր է առաջանում, առողջապահության նախարարն ասաց, որ այս հարցով կխխոսի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

  • Կիսվել: