շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեխովի փողոցի շենքերից մեկում այրվել է գազի բալոնից արտահոսած գազը

Չեխովի փողոցի շենքերից մեկում այրվել է գազի բալոնից արտահոսած գազը

Մարտի 30-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 48 շենքի 7-րդ հարկում այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։48-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել է գազի բալոնից (5 կգ-անոց) արտահոսած գազը։

  • Կիսվել: