չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բյուրականի երթուղին պասարկող ընկերությանը դեղին համարանիշ չեն տրամադրում. վարորդները՝ անելանելի դրության մեջ (տեսանյութ)

Բյուրականի երթուղին պասարկող ընկերությանը դեղին համարանիշ չեն տրամադրում. վարորդները՝ անելանելի դրության մեջ (տեսանյութ)

Մարզային ուղեւորափոխադրում իրականացնող մի քանի ընկերություններ հայտնվել են անելանելի դրության մեջ: Վարորդները դժգոհում են՝ դեղին համարանիշներ չեն տրամադրում: Նման անհարմար իրավիճակում են հայտնվել Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչները: Գյուղի երթուղին սպասարկող ընկերությանը դեղին համարանիշ չեն տրամադրում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռեւս 2018 թվականին խոստանում էր Հայաստանում ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց: Բայց ինչպես տեսնում եք՝ ոչ միասնական երթուղային ցանցը կա, ոչ էլ՝ սպասարկող երթուղին:

Հարցին խառնվել է անգամ գյուղապետարանը: Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս խնդրով դիմել է Արագածոտնի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին: Բայց պարզվում է՝ փոխնախարարն անգամ զարմացել է, որ մեր հանրապետությունում նման խնդիր կա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: