հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բուժհաստատությունում ավազակային հարձակում կատարած տղամարդուն Արթիկի ոստիկանները վնասազերծել են

Բուժհաստատությունում ավազակային հարձակում կատարած տղամարդուն Արթիկի ոստիկանները վնասազերծել են

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան:

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բուժհաստատություն։

Տեղում պարզվել է, որ 35-ամյա մի տղամարդ արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է հիվանդանոցի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել դուռը, ապա գրպանից հանելով դանակը՝ ընդունարանի հերթապահ բուժքույրերից պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները և իրեն տալ ունեցած փողը: Արթիկի ոստիկանները, դրսևորելով մասնագիտական հմտություններ և ճիշտ գնահատելով իրավիճակը, կիրառել են ֆիզիկական ուժ, վնասազերծել են տղամարդուն՝ վերցնելով դանակը, ու բերման են ենթարկվել բաժին:

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Նախկինում ավազակության մեղադրանքով դատապարտված տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: