չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԲՏԱՆ-ն առաջին անգամ միասնական տաղավարով ներկայանում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

ԲՏԱՆ-ն առաջին անգամ միասնական տաղավարով ներկայանում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:

Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու:

  • Կիսվել: