հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԲՏԱ նախարարն ու «Supermicro» ընկերության փոխնախագահը քննարկել են ՀՀ-ի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ԲՏԱ նախարարն ու «Supermicro» ընկերության փոխնախագահը քննարկել են ՀՀ-ի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

««Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։

Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»,- գրել է նա:

  • Կիսվել: