շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տարել

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տարել

Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, որն ընթանում է Էրզրում քաղաքում, օգոստոսի 13-ին Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակներ են տարել։

Ինչպես հայտնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 57 կգ քաշային կարգում Ալեն Ստեփանյանը հաղթել է չեխ մրցակցին, 42 կգ քաշային կարգում Էրիկ Ապերյանն ուժեղ է գտնվել ռումինացի մրցակցից, իսկ 50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը հաղթել է ռումինացի մրցակցին։

  • Կիսվել: