Բողոքի ակցիա Կոմիտասի պանթեոնի հարեւանությամբ. Բնակիչները թույլ չեն տալիս ֆուտբոլի դաշտի տեղում բարձրահարկի հիմք փորել
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակում է լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի հարեւանությամբ: Առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել է բնակիչների կողմից որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկա է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում 18 հարկանի շենքի համար հիմք փորի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կայքը գրում է, որ այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակիչների շահերից:
Այստեղ են նաեւ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, որոնք բանակցում են ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի փույլ չտան հատուկ տեխնիկան մտցնել ֆուտբոլի դաշտ:
Այս պահին կառուցապատողը տեխնիկան մոտեցրել է տարածքին, սակայն դեռ չեն համարձակվում կտրուկ քայլերի գնալ: