երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024

Բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ դիմաց

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա է անում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց։

Դպրոցում տնօրենի ընտրությունների  հետ կապված դժգոհություններ ունի անձնակազմը։ Դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել են երկու թեկնածու, մեկը գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, մյուսը՝ Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհին։ 

Դպրոցի տնօրենի ընտրություններն արդեն կայացել են։ Դպրոցի խորհրդի անձնակազմի 4 անդամը ներկայացնում են դպրոցը, իսկ մյուս 4–ը՝ նախարարությունը։

  • Կիսվել: