երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցվող փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն

Բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցվող փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվող փոփոխությամբ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը և տնտեսության զարգացմանը՝ ի շահ հասարակության:

 

  • Կիսվել: