շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բնապահապանության նախարարության պաշտոնյայի տան բակում 30 հատ արծաթափայլ եղևնի է հատվել

Բնապահապանության նախարարության պաշտոնյայի տան բակում 30 հատ արծաթափայլ եղևնի է հատվել

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արծաթափայլ եղևնիների գողության փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Ջրվեժ գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք նոյեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ցանկապատից մուտք են գործել իր տան բակ և այնտեղից գողացել մոտ 30 հատ արծաթափայլ եղևնի:

Աղբյուրի տեղեկություններով` Ա. Հարությունյանն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» Պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ և գողացած եղևինիների արժեքը կազմում է մոտ կես միլիոն դրամ:

 

  • Կիսվել: