Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Արամ Ա կաթողիկոսն այցելել է հայաբնակ թաղամասեր
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո այցելել է քաղաքի հայաբնակ թաղամասեր: Կաթողիկոսի այցն ուղիղ եթերով հեռարձակել է Cilicia TV-ի ֆեյսբուքի էջը:
Հիշեցնենք, որ այսօր հզոր պայթուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Ըստ Reuters գործակալության, առնվազն 10 մարդ է զոհվել տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ լիբանանյան «Կարմիր խաչ» ընկերությունը հայտնել էր, որ քաղաքի տարբեր շրջաններից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:





