երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Բերում ենք մեր սրտագին մասնակցությունն այս ուրախությանը․ Սյունյաց թեմի շնորհավորանքը Վեհափառին

Բերում ենք մեր սրտագին մասնակցությունն այս ուրախությանը․ Սյունյաց թեմի շնորհավորանքը Վեհափառին

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի շնորհավորանքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ․

«Այս հանդիսավոր և ուրախալի օրը, երբ հայ հոգևոր ողջ դասն ու հավատացյալ ժողովուրդը արժանավայել կերպով պատվում են Զերդ սիրեցյալ Սրբությանը և նշում Հայրապետիդ ծննդյան տարեդարձը, մենք ևս Սյունյաց թեմից բերում ենք մեր սրտագին մասնակցությունն այս ուրախությանը՝ հղելով մեր անկեղծ և ջերմագին շնորհավորանքները։

Մեր երկնառաք աղոթքների ուժով մաղթում ենք, որ Աստված Զեզ պարգևի քաջառողջություն և աստվածային ճշմարտության խոսքը քարոզելու երկարատև տարիներ՝ մշտապես ծաղկյալ պահելով Վեհիդ Հայրապետական գավազանը՝ ի բարօրություն Զերդ Սրբության խնամքին հանձնված քրիստոնյա զավակների»։

 

  • Կիսվել: