ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեռնատարների վարորդները փակել են Սիսիանի ճանապարհը

Բեռնատարների վարորդները փակել են Սիսիանի ճանապարհը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, ինչի հետևանքով մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։

Վարորդները դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։

Հիշեցնենք, որ նույն բողոքով վարորդները մայրուղին փակել էին նաև մի քանի օր առաջ, նրանք հանդիպել էին ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի հետ ու առաջարկներ ներկայացրել։

  • Կիսվել: