կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բեռնատարի մասնակցությամբ վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է

Բեռնատարի մասնակցությամբ վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է

Մարտի 5-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ: 

  • Կիսվել: