հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

Օգոստոսի 19-ին, ժամը 09։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է 35 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: