հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները  փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Լարսը փակ է

Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները  փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները  փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Նորավան-Տաթև ավտոճանապարհը՝ միակողմանի, իսկ Սյունիքի մարզի մնացած, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները՝ դժվարանցանելի։

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից), Ջերմուկ քաղաքում, Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արթիկի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: