ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավորած պատվիրակությանը

ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավորած պատվիրակությանը

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ Հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը:

Հանդիպման մասնակիցները «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեմայով կլոր-սեղան քննարկման ընթացքում անդրադարձել են դատավորների անկախությանը, անկողմնակալությանը և բարեվարքությանն առնչվող հարցերի, ներկայացրել իրենց երկրների օրենսդրական և իրավակիրառ փորձը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

  • Կիսվել: