ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բարձր տեխնոլոգիական ոլորտի համար, հիմնականում եկամտահարկի վերադարձմամբ, 7-ամյա աջակցության ծրագիր ընդունվեց

Բարձր տեխնոլոգիական ոլորտի համար, հիմնականում եկամտահարկի վերադարձմամբ, 7-ամյա աջակցության ծրագիր ընդունվեց

«Նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երեք հիմնական գործիք»,-բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցության նոր ծրագիրը։

Նրա խոսքով՝ առաջին գործիքն այն ընկերությունների աջակցությունն է, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն, կամ 2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կլինեն՝ յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան։

Նա նշեց որ աշխատաշուկա մոտւք գործող աշխատակիցների յուրաքանչյուրի մասով  էլ կրկին եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան։

«Երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող մասնագետների մասով կրկին ընկերություններն արդեն 50 %-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանում»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ նախագծով ձևակերպվել է, թե որն է «Բարձր տեխպնոլոգիաները» և այնտեղ ընդգրկվել են ոչ միայն ՏՏ ոլորտն այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակով»,-ասաց Հայրապետյան։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց ավելի հանրամատչելի ձևով ներկայացնել աջակցության բարդ մեխանիզմը։
 

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ աջակցություն ստացողների համար դիմած հայտատուներին որոշելու է ստեղծվող  միջգերատեսչական հանձնաժողովը։

  • Կիսվել: