չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը. Հայկ Չոբանյան

Բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը. Հայկ Չոբանյան

Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով՝ յայ ժողովրդի ու Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի, քննարկման առարկա չդառնա։

«Դա բացառում եմ, որևէ մեկի կողմից մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու ու կապրեմ այս երկրում: Եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կանգնած կլինեմ այդ վտանգը չեզոքացնելու համար: Միակ տեղը, որտեղ մենք վտանգ ունենք այս խնդիրները քննարկելու, ներսում չէ, դրսում է:

Մենք չպետք է այս քննարկումներով վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք ու ջուր լցնենք թշնամու ջրաղացին: Ես ուզում եմ, որ այս թեման փակվի ընդհանրապես»,-ասել է նա:

  • Կիսվել: