շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց տուգանային միավորների համակարգը

ԱԺ-ն ընդունեց տուգանային միավորների համակարգը

ԱԺ-ն այսօրվա նիստում ընդունեց  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում և կից նախագծերի փաթեթը, որոնք ներկայացվում են որպես բալային համակարգի ներդրման նախագիծ։

Օրենքը ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից։

Այսպիսով, հունվարի 1-ից կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար։

2020թ. սեպտեմբերի 1-ից էլ կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (հետաձգումը պայմանավորված տեխնիկական և ծրագրային հարցերով։

 

  • Կիսվել: