հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշեց, որ շատ կարևոր է քաղաքացիների շրջանում նոր կարգավորումների վերաբերյալ իրազեկումներ իրականացնել։

Նա, մասնավորապես, ասաց. «Մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվում, մարդկանց դիտավորյալ խճճում են։ Մի մասը դա անում է գիտակցված, մյուս մասը՝ ոչ։ Իրենց մասնագետի տեղ դրած, դիտավորյալ մարդկանց սխալ ինֆորմացիա են մատուցում»:։

Թունյանը հավելեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Նա իր տեսանյութերով, առանց ավելորդ էմոցիաների, առանց որակումների, ճշգրիտ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք կատարվում են։ Ավելին ասեմ՝ ինձ էլ է հարցեր տվել, որպեսզի մարդկանց սխալ ինֆորմացիա չտա։ Զգում ես, որ մարդու մեջ կա պատասխանատվություն, որ անկախ քաղաքական հայացքներից՝ սեփական հայրենակիցներին ներվային վիճակի չհասցնի»,-ասաց նա։

Թունյանը ներկայացրեց, թե ինչփոփոխություններ են կատարվելու: Նա նշեց, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չլրացնել իրենց հայտարարագրերը: Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է:

Մյուս փոփոխությունը սոցիալական կրեդիտների համակարգում է։ Քաղաքացիները կկարողանան իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, եթե մուտք գործեն և անգամ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը հանձնեն կամ հաստատեն:

Երրորդ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը։ Կոմիտեն որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ: Օրինակ՝ եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքն իր ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին: ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները և ինքնաշխատ կլրացվի:

Թունյանն ընդգծեց, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինելու: Եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1-ը։

  • Կիսվել: