երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Այսօրվա ո՞ր պետական չինովնիկն է անվտանգության աշխատակիցներով հանդերձ ապրում Վահագնի թաղամասի դղյակում. Մեսրոպ Մանուկյան

Այսօրվա ո՞ր պետական չինովնիկն է անվտանգության աշխատակիցներով հանդերձ ապրում Վահագնի թաղամասի դղյակում. Մեսրոպ Մանուկյան

«2026-31 թթ ծրագիրը ավելի շատ կարելի է համարել կոնֆլիկտածին ծրագիր, քան պետության համար՝ հեռանկարային»,-իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նշելով, որ ծրագրի 7-րդ կետում խոսվում է կոռուպցիայից զերծ պետության ստեծման մասին՝ ընդդիմադիր պատգամավորն հարց հնչեցրեց, թե արդյոք կառավարությունը անկեղծ է։

«Ես սպասել եմ այսօրվան, որ  ուղիղ նայեմ Նիկոլ Փաշինյանի և Երևանի կոռուպցիան հարցերն ուղղեմ իրեն և կոռուպցիայի այդ գնահատականը պահանջեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նայելով Նիկոլ Փաշինյանի նստատեղի ուղղությամբ։

Ընդդիմդիր պատգամավորը նշեց, որ 2020-24 թթ մայրաքաղաքը չի ունեցել գլխավոր հատակագիծ և պաշտոնական անփութության համար գոնե մեկ պաշտանյա պատասխանատվություն չի կրել։

Ըս Մանուկյանի հետևանքն այն է եղել որ իշխանությունների և դատական համակարգի հետ կապ ունեցող խմբակներ դիմելեն քաղաքապետարանիօն, հողակտոր վերցնելու համար։

«Երկու ամիս չեն պատասխանել, հետո մտել հողերը մեջ-մեջեն արել»,- ասաց Մանուկյանը և նշեց,որ գլխավոր հատակագծով տվյալ վայրում նախատեսված էր կամուր( և ճանապարհ, բայց այդ հատվածում այսօր վեր են խոյանում շինությւոններ

Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանի ամուսինը 40 հազար դրամ արժողությամբ հասարակական տրանսպորտի 100 դրամանոց դրամարկղերը 140 հազար դրամով վաճառել է Երևանի քաղաքապետարանին՝ 500 հատ։

«Խոսում եք դղյակների մասին, ուզում եմ հարց տալ, որ պետական չինովնիկն է անվտանգության աշխատակիցներով հանդերձ ապրում Վահագնի թաղամասի դղյակում, կարող է պարզվում է ԱԱԾ տնօրեն Սիմոնյան Անդրանիկն է։ Իսկ Սիմոնյան Անդրանիկը փոխանակ առավոտ շուտ ԱԼՖԱ-ին ուղարկի երեք անչափահաս երեխաներով տուն, թող մի հատ ուղարկեն տեսնեն, թե վահագնի թաղամասում որ այսօրվա չինովնիկն է ապրում։ Ում անվտանգությունը ապահովվում է տեղում, մի քանի օր գնացել կանգնել տեսել եմ»,- ասաց մանուկյանը։

  • Կիսվել: