ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Այսօր Պոլիտեխնիկն առաջարկում է միջազգային մակարդակի բարձր որակավորում ստանալու հնարավորություն. Ավինյան

Այսօր Պոլիտեխնիկն առաջարկում է միջազգային մակարդակի բարձր որակավորում ստանալու հնարավորություն. Ավինյան

Վերջին տարիներին Պոլիտեխնիկում տեղի ունեցող փոփոխություններն իրապես տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս, որոնք, վստահաբար նպաստելու են ուսանողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Պոլիտեխնիկի ռազմավարության առանցքային ուղղություններից են ոչ միայն մասնագիտական կրթության բարելավումը, այլ նաև խորացված անգլերեն լեզվի ամբիոնի ստեղծումը, ինչպես նաև TOEFL iBT, GRE և IELTS (International English Language Testing System) պաշտոնական քննական կենտրոնների հիմնումը։
 
Քննական կենտրոնները կահավորված են գերժամանակակից տեխնիկայով և ստեղծված են այնպես, որ յուրաքանչյուր մասնակից կարողանա քննությունը հանձնել հարմարավետ և արդյունավետ պայմաններում։
 
Այսօր Պոլիտեխնիկն առաջարկում է միջազգային մակարդակի բարձր որակավորում ստանալու հնարավորություն՝ բացելով նոր դռներ մասնագիտական զարգացման համար՛՛,-նշել է նա։
 

  • Կիսվել: