Այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Թադևոսյանի ծննդյան 100-ամյակը
Այսօր Քաջարանում տոնական օր է, և համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
՛՛Շնորհավորում ենք պատվավոր մայր ծնողին և քաղաքացուն` միաժամանակ մաղթելով առողջություն և տոկունություն։
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին՛՛,-ասված է գրառման մեջ: