հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այն քաղաքացուն, որին փնտրում ենք, չի բացառվում, որ լինի շենքի առաջին հարկում․ ԱԻ փոխնախարար

Այն քաղաքացուն, որին փնտրում ենք, չի բացառվում, որ լինի շենքի առաջին հարկում․ ԱԻ փոխնախարար

Երկաթբետոն պանելները տեղափոխում ենք այստեղ, որովհետեւ այստեղ արդեն որոնողական աշխատանքները ավարտված են, այստեղ բացառվում է անհետ կորած քաղաքացու առկայությունը։։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

« Այն քաղաքացուն, որին փնտրում ենք կամ այս շենքում է, կամ շենքի պատի տակ։ Չի բացառվում, որ նա լինի շենքի առաջին հարկում։ Որոնողական աշխատանքներն այսպես մաքրելով գնում է դեպի փողոց։ Երբ մենք քաղաքացուն հայտնաբերեցինք, որոնողական աշխատանքները կհայտարարենք ավարտված»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

  • Կիսվել: