շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Այգեձոր գյուղում ավտոմեքենա է այրվել

Այգեձոր գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 18-ին, ժամը 00:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր գյուղի 5-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:12-ին:

  • Կիսվել: